Սնունդը և առողջությունը
Բուժիչ բույս, որը «վերակենդանացնում է». 1in.am
Անցյալում չինացիները ալոճից պատրաստել են ոգելից խմիչք, որի մնացորդները գտնվել են 9000 տարվա վաղեմության անոթներում: Կարծիք կա, որ հին ժամանակներում կրոնում այն ուներ նշանակալի դեր: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի փշե պսակը պատրաստված է եղել ալոճենուց:
Ալոճի թուրմի մասին Դոկտր Վիլյամ Շվաբեն գրել է իր գրքում, որի շնորհիվ ալոճը դարձավ հանրահայտ բույս: Իր գրքում նա հաստատել է, որ ալոճը սրտի արժեքավոր դեղամիջոց է և կանխում է սրտի կաթվածը:
Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն ճնշման հետ կամ ցանկանում են նվազեցնել խոլեսթերինի բարձր քանակը և բուժել երակների կարծրացումը, ովքեր տառապում են սրտային հիվանդություններով, կարող են հաջողությամբ բուժվել ալոճով:
Այս բույսը լայնորեն կիրառվում է արյունատար համակարգի առողջության պահպանման համար, բարձր ճնշման և սրտամկանի թուլության ու սրտային առիթմիայի դեպքում:
Այն որպես արդյունավետ բուժիչ միջոց ընդունվում էր սրտի հիվանդության և սկզբնական շրջանում, նաև՝ արդեն խորացված շրջաններում:
Ալոճ խորհուրդ են տալիս օգտագործել սրտի կաթվածից հետո, քանի որ այն մեծացնում է արյան հոսքը դեպի սրտի անոթներ: Այն նպաստում է սրտամկանի բջիջների ակտիվությանը և սնուցմանը: Ընդհանրապես, 50-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է հաճախ օգտագործի ալոճի թուրմ:
Ալոճի այլ կիրառություններ
Ալոճը ամենահանգստացնող բույսերից է: Այն օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, վատ քնի, խռպոտ շնչառության, գլխապտույտի, սրտխփոցների, հուզմունքի, նյարդայնության և ականջներում աղմուկի դեպքում:
Այն կարելի է օգտագործել նաև նիհարելու համար, քանի որ օգնում է հեռացնել օգրանիզմից ավելորդ ջուրը: Այս հատկության շնորհիվ ալոճն օգտակար է նաև ցելյուլիտի, այտուցների և հոդերի հիվանդությունների համար: Այն նաև բարերար ազդեցություն ունի խոցային կոլիտի և մարսողական խնդիրների դեպքում, սակայն խորհուրդ չի տրվում հղի կամ կերակրող կանանց:
Բուժման համար ալոճի ամենատարածված տեսակներն են հայտնի կարմիր և ավելի քիչ հայտնի սպիտակ ալոճները:
Խորհուրդ է տրվում ալոճի կեղևը հավաքել գարնանը և օգտագործել թարմ կամ չորացված վիճակում:
Պտուղները հավաքում են աշնանը, երբ նրանք վառ կարմիր գույն են ստանում:
Ծաղիկները՝ ցանկալի է սպիտակները, հավաքել բողբոջներով կամ բացվելուց առաջ: Ամենալավ ժամանակն է ապրիլից հունիսը: Այն պետք է չորացնել բարակ շերտերով:
Ալոճի կաթիլներ
Ավելի քան 20գ մանրացված տերևները և ծաղիկները լցնել 200 մլ 70%-անոց սպիրտի մեջ և խառնել: Թողնել, որպեսզի խառնուրդը հանգստանա 3 շաբաթ, հետո քամել և ֆիլտրել: Խմել օրական 20 կաթիլ՝ մի փոքր հեղուկի հետ:
Այս կաթիլները կանխում են անոթային և նյարդային համակարգի հիվանդությունները:
Ալոճի օշարակ
Բլենդերի մեջ լցնել մոտավորապես 1 կգ ալոճ, այն ծածկել ջրով՝ այնպես, որ ջուրը 2-3 սմ ծածկի հատապտուղները, ապա խառնել և թողնել 24 ժամ: Այնուհետև դնել թույլ կրակի վրա և եռալուց հետո եփել կես ժամ: Անջատել գազը և թողնել ևս կես ժամ:
Քամել հեղուկը և սառելուց հետո դրել սառնարանի մեջ: Կրկին խառնել պտուղները և դրա վրա ջուր ավելացնել: Հետո նորից եփել կես ժամ ու թողնել դարձյալ կես ժամ: Լավ քամել կտորով, որպեսզի խիտ լինի: Ապա քամված հյութը նորից եռացնել ցածր կրակի վրա՝ մինչև մնա նրա ¼-ը:
Լցնել ստերիլիզացված շշերի մեջ և օրական խմել 6-12 ճաշի գդալ: Պահպանման ժամկետը անսահմանափակ է:
Օգնում է սրտի կաթվածի դեպքում:
Ալոճը բարելավում է Herbalist Richard Sulz ֆորմուլան նրանց մոտ, ովքեր տարել են սրտի կաթված:
Բաղադրությունը.
- 240 մլ ալոճենու օշարակ
- 30 մլ օձասխտորի թուրմ
- 30 մլ կոճապղպեղի արմատի թուրմ
- 30 մլ կակտուսի թուրմ
- 30 մլ կարմիր պղպեղի թուրմ
Պատրաստման եղանակը.
Ալոճենու օշարակով լցնել շշի կեսը, ապա առանձին ամանի մեջ խառնել թուրմը, ավելացնել օշարակի վրա և լավ խառնել: Խմել օրը 3-8 անգամ՝ մեկական ճաշի գդալ:
18.05.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ